ՌԴ-ում մանկապարտեզում հրացանով 2 երեխայի սպանած երիտասարդը հոգեկան հիվանդ է եղել
ՌԴ Ուլյանովսկի շրջանի մանկապարտեզում կրակոցներ արձակած, երկու երեխայի և դայակի սպանած, ապա ինքնասպան եղած երիտասարդը 26 տարեկան էր, նա գրանցված էր որպես հոգեկան հիվանդ: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։
«Մարդասպանը Վեշկաիմայի բնակիչ 1996 թվականին ծնված Ախտյամով Ռուսլան Ռուշանովիչն է, գրանցված է որպես հոգեկան հիվանդ»,- գրել է օմբուդսմենը։
Հիշեցնենք, որ ՌԴ Ուլյանովսկի մարզի մանկապարտեզներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, չորս մարդ է զոհվել. սպանվածների թվում 2016 և 2017 թթ. ծնված երկու երեխա կա։ Միջադեպը տեղի է ունեցել մանկապարտեզում «քնի ժամին»:Տղամարդը կրակել է ԻԺ-27 խորհրդային երկփողանի որսորդական հրացանից:
Կարծիքներ