Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հաստատել է երկու երկրների հանձնառությունը՝ ապահովելու համաշխարհային էներգիայի մատակարարումների կայունությունը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Ըստ այդ տվյալների՝ ԱՄՆ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագավորը քննարկել են տարածաշրջանում իրադարձությունների զարգացումը և երկու կողմերին հուզող հարցերը։ Բայդենը, մասնավորապես, խոսել է Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումները վերականգնելու համար ընթացող բազմակողմ բանակցությունների մասին։
Կարծիքներ