Պուտինը չի նախատեսում ռազմական դրություն մտցնել. Պեսկով

Պուտինը չի նախատեսում ռազմական դրություն մտցնել. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում երկրում ռազմական դրություն մտցնել Ուկրաինայում հատուկ գործողության ֆոնին։

Այս մասին հայտարարել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը ։

«Ոչ, ծրագրերում նման բան չկա», - ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսի հայտարարությունն առ այն, որ Պուտինը կարող է Ռուսաստանում ռազմական դրություն մտցնել՝ Դոնբասի պաշտպանության օպերացիային աջակցելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում