Երևան-Միներալնիե Վոդի չվերթով տուն են վերադարձել ևս 98 ռուսաստանցիներ. ընդհանուր առմամբ Հայաստանից դուրս է բերվել ավելի քան 3000 մարդ. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Երևան-Միներալնիե Վոդի չվերթով տուն են վերադարձել ևս 98 ռուսաստանցիներ. ընդհանուր առմամբ Հայաստանից դուրս է բերվել ավելի քան 3000 մարդ. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Երևան-Միներալնիե Վոդի-Երևան երթուղով ՀՀ քաղաքացիների համար նախապատրաստվող արտահանման չվերթի մասին տեղեկություններ ստանալուց հետո դեսպանատունը մշակել է ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու նպատակով այդ թռիչքն օգտագործելու հնարավորությունը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Անհրաժեշտ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ռուսաստանի տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ: Արդյունքում մենք ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 30-ին նշված չվերթով տուն են վերադարձել ևս 98 ռուսաստանցիներ։

Ընդհանուր առմամբ համալիր աշխատանքի շրջանակներում Հայաստանից դուրս է բերվել 3284 մարդ։

Ռուսաստանցիների՝ տուն վերադարձի կազմակերպման մասով աշխատանքը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում