Երևանի «Արարատը» երկրորդ հաղթանակն է տարել ԱՄԷ-ում
Արաբական Միացյան Էմիրություններում մարզական հավաք անցկացնող Երևանի «Արարատն» իր երկրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել։
Վարդան Բիչախչյանի թիմի մրցակիցը տեղական «Լիվա» ակումբն էր, որին Բիչախչյանի սաները հաղթել են 4-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվել է 21-րդ րոպեին․ Դավիթ Խուրցիձեի եզրից կատարած փոխանցումից հետո մրցակցի ֆուտբոլիստը գրավել է սեփական դարպասը։
7 րոպե անց արդեն Էդգար Մալաքյանի եզրային փոխանցումը եզրափակել է «Արարատի» նորեկ Դմիտրիյե Պոբուլիչը։ Այս գոլն առաջինն էր սերբ կիսապաշտպանի համար «Արարատի» կազմում։ Առաջին խաղակեսն ավարտվել է «Արարատի»՝ 2 գոլի առավելությամբ։
Երկրորդ խաղակեսում «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը փոխարինել է մեկնարկային կազմում ընդգրկված անխտիր բոլոր ֆուտբոլիստներին։ 62-րդ րոպեին դաշտի տերերը կրճատել են հաշվի տարբերությունը՝ ճշգրիտ իրացնելով երևանյան թիմի դարպասին նշանակված 11 մետրանոցը։
Սերբ կիսապաշտպան Ուրոշ Նենադովիչից ընդամենը 11 րոպե է պահանջվել «դուբլ» ձևակերպելու համար։ Հանդիպման 70-րդ րոպեին «Արարատն» առջևում էր հաշվի մեջ արդեն 4։1 հաշվով։ Նենադովիչի գոլերը վերջինն էին այս խաղում։
«Արարատը» երկրորդ խոշոր հաշվով հաղթանակն է տարել ԱՄԷ-ում ընթացող հավաքի ընթացքում։
Դուբայ Սպորտս Սիթի,
Ստուգողական հանդիպում
«Լիվա» 1։4 «Արարատ»
Գոլերը՝ ԻԳ 21՛, Դմիտրիյե Պոբուլիչ 28՛, Ուրոշ Նենադովիչ 65՛, 70՛,
Կարծիքներ