Պատվոգրեր են ստացել շարժական պատվաստումային կետերում ներգրավված աշխատակիցները

Պատվոգրեր են ստացել շարժական պատվաստումային կետերում ներգրավված աշխատակիցները

Համավարակի դեմ պայքարում, պատվաստումային գործընթացի շրջանակում շարժական պատվաստումային կետերում ներգրավված աշխատակիցներին պատվոգրեր է հանձնել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել անձնվեր ու պատասխանատու աշխատանքի համար և նշել, որ COVID-19-ի դեմ պայքարում շարժական պատվաստումային կետերն առանցքային դեր են ունեցել:

ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում պատվոգրերի հանձնումից հետո տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` հավաստագրման կարգի վերաբերյալ: Նախարարին, մասնավորապես, ներկայացվել է, որ բուժաշխատողների վերապատրաստման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում, շնորհվում են կրեդիտներ: Նպատակը մեկն է` ապահովել բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացումը:

Վերջին հինգ տարիների ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և օրենքով սահմանված կարգով ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակն ունենալու դեպքում բուժաշխատողին կտրվի շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում