Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին ապրիլի 26-ին այցելել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից;
«Հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր ակնարկ մը նետելու Ապրիլ 24-ի նշումին եւ ընդհանրապէս Հայաստանի, Արցախի եւ Լիբանանի կացութեան վրայ: Յատկապէս շեշտուեցաւ մեր ժողովուրդի ներքին միասնականութիւնը ամրապնդելու հրամայականը՝ մեզ շրջապատող մարտահրաւէրները միասնաբար դիմագրաւելու յանձնառութեամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ