Ֆրանսիան կշարունակի պատժամիջոցային ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Մակրոն

Ֆրանսիան կշարունակի պատժամիջոցային ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Մակրոն

Ֆրանսիան կշարունակի պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ֆրանսիան կշարունակի պատժամիջոցային ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Մենք արդեն ԵՄ-ում առավոտյան որոշումներ ենք ընդունել, որոնց ընդունմանը նպաստել է նաև Ֆրանսիան», - ասել է Մակրոնը «RTL» ռադիոկայանի եթերում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն համաձայնեցրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որը նախատեսում է ռուսական ածուխի ներկրումից աստիճանաբար հրաժարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում