Ֆեդերիկո Վալվերդեին և նրա կնոջը թալանել են Իբիցայում
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի կինը՝ Մինա Բոնինոն, պատմել է, որ իրենք կողոպուտի զոհ են դարձել Իբիցայում, գրում է «Արմսպորտը»։
«Երբ մենք եկանք տուն, խոհարարն արդեն այնտեղ էր։ Նա ասաց, որ բանալին մեկ հատ է ու ինքը դա կվերցնի իր հետ, որպեսզի հաջորդ օրը գա մեզ համար նախաճաշ պատրաստելու՝ առանց մեզ անհանգստացնելու։
Հաջորդ օրը ես չէի կարողանում վեր կենալ անկողնուց։ Տան աշխատողին հաղորդագրություն ուղարկեցի, որ նա վերցնի որդուս, քանի որ ես ինձ շատ վատ եմ զգում։ Մեկ ժամ անց իջա ներքև և իմ երեք ճամպրուկները տեսա հյուրասենյակում։ Այնտեղ իմ իրերն էին թափթփված, իսկ աշխատողն ամեն ինչ հավաքում էր։ Նա հարցրեց․ «Դուք ինչ-որ բա՞ն եք փնտրել»։ Ես դեռ ինչ-որ բանի ազդեցության տակ, ու պարզապես ծիծաղեցի․ չէի հասկանում, թե ինչ է կատարվում։
Երբ մենք պատրաստվում էին լողափ գնալ, որոշեցի մի քիչ գումար վերցնել հետս։ Բացեցի դրամապանակս և տեսա, որ այն դատարկ է։ Հետո հայտնվեց խոհարարը և ասաց, որ երբ առավոտյան եկել է մեր տուն, իրերն արդեն իսկ խառնված են եղել։ Հետո եկան անշարժ գույքի գործակալության աշխատակիցները։ Նրանք մի գեղեցիկ ներկայացում էին բեմադրել, պատմեցին, որ ուտելիքի մեջ, հնարավոր է, ինչ-որ բան է ավելացված եղել։ Նրանք կարծում էին, որ դա խոհարարն էր արել։ Մենք գնացինք հիվանդանոց, բայց բոլոր անալիզները՝ կապված օրգանիզմում արգելված նյութերի հայտնաբերման հետ, բացասական պատասխան ցույց տվեցին»,- գրել է Բոնինոն սոց․ցանցերի իր էջերում։
Նշվում է՝ 23-ամյա ֆուտբոլիստից և նրա կնոջից 10 հազար եվրո են գողացել։
Կարծիքներ