COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 394,9 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 7-ի առավոտվա դրությամբ կազմել Է 394 միլիոն 995 հազար 479: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5,740,187 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 76 միլիոն 505 հազար 442 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 902,624-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 42,272,014-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 502 հազար 874 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 26,546,399 հիվանդացած, նրանցից մահացել Է 632,514 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը փետրվարի 7-ի առավոտվա դրությամբ կազմել Է 738,8: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2773, Հնդկաստանում՝ 359, Բրազիլիայում՝ 2941 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ