Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները
Ստամբուլում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների առաջին օրը, հանդիպումը տևել է մոտ երեք ժամ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Հանդիպումը սկսվել է Մոսկվայի ժամանակով մոտավորապես 11.30-ին և կայացել է մամուլի համար փակ Դոլմաբահչեի պալատում։ Բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը գործակալությունում հայտնվել է Մոսկվայի ժամանակով 14.10-ին։
Նշենք, որ Ռուսական պատվիրակությունը, ինչպես բանակցությունների նախորդ փուլերում, գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Հանդիպումից հետո նախատեսվում է նրա մամուլի ասուլիսը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
Կարծիքներ