Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևով նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը

Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևով նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ձևով նպաստել տարածաշրջանում ապաէսկալացմանը և խաղաղության հաստատմանը: Այս մասին ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Մենք մտահոգությամբ ենք հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական էսկալացիային, որն, ըստ տարածված տեղեկությունների, արդեն հանգեցրել է զոհերի և ենթակառուցվածքի վնասման։ Հուսով ենք, որ կողմերի միջև ձեռք կբերվի կրակի դադարեցման, բանակցությունների ռեժիմի անցնելու պայմանավորվածություն և կհաջողվի խուսափել լայնածավալ ռազմական գործողություններից, որոնք խիստ բացասաբար կանդրադառնան ողջ տարածաշրջանի անվտանգության վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Գերատեսչությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային դերակատարներին կոչ է անում բոլոր ջանքերը գործադրել լարվածությունը դադարեցնելու և կառուցողական երկխոսության վերսկսման ապահովման համար։

«Մեր կողմից մենք հայտարարում ենք, որ Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևով նպաստել տարածաշրջանում ապաէսկալացմանը և խաղաղության հաստատմանը»,- նշված է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում