Հաքերները կոտրել են ՀԴԲ-ի էլեկտրոնային փոստի համակարգը․ Bloomberg

Հաքերները կոտրել են ՀԴԲ-ի էլեկտրոնային փոստի համակարգը․ Bloomberg

Շաբաթ օրը հաքերները կոտրել են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) արտաքին էլփոստի համակարգը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը ՝ վկայակոչելով հետախուզական գործակալության հայտարարությունը։

«Այս պահին մենք չենք կարող որևէ լրացուցիչ տեղեկություն տրամադրել», - ասվում է տեքստում։ Spamhaus-ը, որը սպամին և հարակից կիբերվտանգներին հետևող նախագիծ է, հաղորդում է, որ հաքերները բյուրոյի էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել են տասնյակ հազարավոր կիբերհարձակման նախազգուշական նամակներ։

Նախնական տվյալներով՝ խոսքը արտաքին հաշվեհամարի մասին է, որն օգտագործվել է չգաղտնազերծված տեղեկատվության փոխանակման և փոխանցման համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում