Արմեն Աշոտյանը կմնա կալանավորված, դատարանը մերժել է բողոքը. փաստաբան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ դատարանը մերժել է իր վերաքննիչ բողոքը:
«Ինչպես ես հեշտությամբ կանխատեսում էի` վերաքննիչ կոռուպցիոն դատարանը մերժեց իմ բացարկը և վերաքննիչ բողոքը և քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ», - ֆեյսբուքյան էջում գրել է Աթանեսյանը:
Կարծիքներ