ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. չորս տուժած հոսպիտալացվել է

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. չորս տուժած հոսպիտալացվել է

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hունիսի 6-ին, ժամը 13։22-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «Lexus» (վարորդ՝ Պ. Պ., ծնված 2002 թ.), «Opel Zafira» (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1993 թ.) և մեկ այլ «Opel Zafira» (վարորդ՝ Վ. Դ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Հ. Խ.-ին (ծնված 1958 թ.) և Մ. Կ.-ին (ծնված 1990 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և հոսպիտալացրել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ փրկարարները «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ա. Լ.-ին (ծնված 1969 թ.), իսկ մյուս «Opel Zafira»-ից՝ Ա. Պ.-ին (ծնված 1990 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս ևս հոսպիտալացվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում