Շոյգուն Կախովկի ՀԷԿ-ին հարվածներ հասցնելու գործողություններն անվանել է «ահաբեկչություն»
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Կիեւի ռեժիմը Կախովկի ՀԷԿ-ին հարվածներ է հասցրել, որպեսզի այդ հատվածում թույլ չտա ռուսական զինված ուժերի հարձակումը, գրում է RT-ն։
Շոյգուն ուկրաինական գործողություններն անվանել է «ահաբեկչություն»։
ՌԴ ՊՆ ղեկավարի խոսքով՝ ՀԷԿ-ում տեղի ունեցած գործողությունները հանգեցրել են զգալի տարածքների ջրածածկման:
Հիշեցնենք՝ հունիսի 6-ի առավոտյան Նովայա Կախովկի ղեկավարը հայտնեց ՀԷԿ-ի վրա հարվածների մասին։
Ուկրաինայի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ Կախովսկի ՀԷԿ-ը պայթեցրել են ՌԴ-ի զինված ուժերը: Իսկ ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով Խերսոնի մարզի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին, նշում են, որ ուկրաինական կողմից հարվածը հասցվել է, ամենայն հավանականությամբ, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից:
Կարծիքներ