Շախմատի վետերանների աշխարհի առաջնությանը Ռաֆայել Վահանյանը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր
Իտալիայում ավարտվել է շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 65-ից բարձր տարիքային խմբում Ռաֆայել Վահանյանը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և կիսել 3-7-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Վահանյանը զբաղեցրել է 6-րդ տեղը:
50-ից բարձր տարիքային խմբում Արտաշես Մինասյանը վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 14-րդ տեղը, Աշոտ Նադանյանը վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել 21-րդ տեղը:
50-ից բարձր տարիքային խմբում չեմպիոն է դարձել անգլիացի գրոսմայստեր Մայքլ Ադամսը, ով վաստակել է 8.5 միավոր: 65-ից բարձր տարիքային խմբում չեմպիոն է դարձել անգլիացի գրոսմայստեր Ջոն Նաննը, ով նույնպես վաստակել է 8.5 միավոր:
Կարծիքներ