Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը

Հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության եզրափակչում 4։0 հաշվով առավելություն է գրանցել վրացի Դմիտրի Խաչիձեի նկատմամբ և դարձել Եվրոպայի չեմպիոն։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Աղաջանյանը եզրափակիչ է դուրս եկել՝ 9:1 հաշվով հաղթանակ տոնելով Մ23 աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Նիհադ Մամեդլիի նկատմամբ։

Նշենք, որ Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն ընթանում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում և մեկնարկել է հունիսի 27-ին: Ավարտը՝ հուլիսի 3-ին է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում