Արտաշատ խոշորացված համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Արտաշատ խոշորացված համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի թիվ 1 հիմնական դպրոցում մարտի 13-ի ժամը 10:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, իրականացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում փորձարկվելու է էլեկտրական շչակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, նույն օրվա ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում Արտաշատ խոշորացված համայնքի Հնաբերդ բնակավայրում ևս փորձարկվելու է էլեկտրական շչակ:

Փրկարար ծառայությունը նշված համայնքի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում