Գևորգ Պետրոսյանն ազատ է արձակվել

Գևորգ Պետրոսյանն ազատ է արձակվել

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալումից ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: 

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը մանրամասներ էր հրապարակել ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ձերբակալման պատճառների և երեկ տեղի ունեցած միջադեպի մասին: Հաղորդագրության համաձայն՝ մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն:

Վարորդը հրաժարվել էր ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել պարեկներին, ինչից հետո նա ձերբակալվել և տեղափոխվել էին ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում