Ֆրանսիայի հյուսիսում փոթորկի պատճառով մոտ 90 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության
«Լուի» փոթորկի պատճառով առանց էլեկտրականության է մնացել մոտ 90 հազար տուն։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը ՝ Enedis էլեկտրացանցային օպերատորին հղումով։
«Լուի փոթորկի պատճառով Ֆրանսիայի հյուսիսային հատվածում 90 հազար տուն մնացել է առանց հոսանքի։ Ընկերությունն ակտիվորեն փորձում է էլեկտրամատակարարումը»,– մեջբերում է հեռուստաալիքը ընկերության հայտարարությունը։
Ըստ Enedis-ի, որոշ բնակավայրերում էլեկտրացանցերի հասանելիությունը բարդանում է ջրհեղեղների պատճառով:
Կարծիքներ