Մեկնարկել են Ստեփանակերտի Թումանյան 91 թաղամասի բարեկարգման աշխատանքները
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Ստեփանակերտի Թումանյան 91 հասցեի նորակառույց թաղամասում մեկնարկել են տարածքի բարեկարգման աշխատանքները։
️Կառուցապատման վերջին փուլով նախատեսվում է իրականացնել թաղամասի ներքին և արտաքին հատվածների մայթային ու ճանապարհային հատվածների ասֆալտապատման աշխատանքները։
️Ընդհանուր առմամբ, կասֆալտապատվեն 10500 քմ ճանապարհային և 5000 քմ մայթային հատվածներ։
Ներկայումս կատարվում են բակային տարածքի եզրաքարերի շարման աշխատանքները։
Կառուցապատումն իրականացնում է «Քարավան» ՍՊ ընկերությունը։
Կարծիքներ