Օրակարգային և հրատապ քննարկում պահանջող հարցերից մեկը Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում գտնվող՝ Մեծ և Փոքր Ալ լճերի ճակատագրի հարցն է
Գործե՛ք, քանի դեռ ուշ չէ։
Քարվաճառի հանձնումից հետո օրակարգային և հրատապ քննարկում պահանջող հարցերից մեկն էլ վերաբերում է իմ հայրենի Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում գտնվող՝ Մեծ և Փոքր Ալ լճերի ճակատագրին։
Այսօր կրկին խոսել եմ բարձրաստիճան զինվորականության հետ, ովքեր ինձ հավաստիացնում են, որ Մեծ և Փոքր Ալ լճերը հիմա մեր տիրապետության տակ են, քանի որ մինչև 1930թ․ բոլոր քարտեզներով ամրագրված է եղել, որ դրանք մերն են եղել ։ Եվ այժմ մեր զինված ուժերը համապատասխան դիրքավորմամբ դրանք մեր վերահսկողության տակ են պահում։
Իհարկե ռազմական ղեկավարությունն այս պահին տեղյակ չէ, թե առաջիկայում այս հարցի վերաբերյալ ինչ քաղաքական որոշում կլինի։ Ես էլ տեղյակ չեմ, թե ով և կոնկրետ ինչ է այս պահին բանակցում, բայց լավ կլինի՝ բանակցողն իմանա այս քարտեզների, հետևաբար նաև՝ ճշմարտության մասին։ Պատրաստ եմ արժեքավոր տեղեկություններ տրամադրել (եթե իհարկե դրա անհրաժեշտությունը կա), որպեսզի կարողանանք ապացուցել, որ Մեծ և Փոքր Ալ լճերի բարձունքը եղել է մեր երկրի սահմանների ներսում։
Քանի դեռ ուշ չէ, քանի ադրբեջանցիները չեն եկել՝ դիրքավորվելու, պետք է արագ գործել, քանի որ հետո կարող է ուշ լինել․ ադրբեջանցիները, կրկնելով Սոթքի միջադեպը, կարող են գալ և փորձել դիրքավորվել։
Հ․Գ․ ստորև կցված են 1927թ․ (ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԴՐԱՑԻ ԵՐԿԻՐՆԵՐ) հայալեզու քարտեզն ու թուրքալեզու քարտեզ, որտեղ կապույտով նշվածից երևում է, որ Ալ լճերը մեր սահմանի մեջ են գտնվում, իսկ եռակողմ հայտարարության 2 կողմերը պարտավոր են ապահովել լիարժեք ու արդար սահմանազատում։
Կարծիքներ