Թրամփն Ալյասկայի հանդիպմանը Պուտինին է փոխանցել կնոջ՝ Մելանյա Թրամփի նամակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված անձնական նամակում բարձրացրել է Ուկրաինայում և Ռուսաստանում երեխաների ծանր վիճակի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել են Սպիտակ տան պաշտոնյաները:
Թրամփը նամակը Պուտինին է հանձնել Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ։
Պաշտոնյաները չեն բացահայտել նամակի բովանդակությունը՝ բացի նրանից, որ նամակում նշվել է Ուկրաինայում պատերազմի հետևանքով երեխաների առևանգման խնդիրը:
Ուկրաինան տասնյակ հազարավոր երեխաների առևանգումը, որոնք առանց ընտանիքի կամ խնամակալների համաձայնության տարվել են Ռուսաստան կամ օկուպացված տարածքներ, անվանել է պատերազմական հանցագործություն:
Նախկինում Մոսկվան հայտարարել է, որ պաշտպանում է երեխաներին պատերազմական գոտուց։
Կարծիքներ