Քարկոփում շենքերի նկուղները և առաջին հարկերը լցվել են տիղմով, պատերը՝ խունացել․ Քաղշինկոմիտեն լուսանկարներ է հրապարակել
Աղետի գոտում շենքերի ու շինությունների ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային երկրորդ խումբը եղել է Ալավերդի համայնքի Քարկոփ գյուղում։
Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։
Ուսումնասիրվել է բազմաբնակարան 6 շենք, բնակելի անհատական 3 տուն, բլոկավորված (կցաշար) փայտե 4 տուն, բնակելիի վերածված նախկին վարչական շենքի 2 մասնաշենք։ Նշվում է, որ շենքերի նկուղները և առաջին հարկերը լցված էին տիղմով, պատերը խունացած էին։
Կարծիքներ