Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը նվաճել է օլիմպիական ուղեգիր

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը նվաճել է օլիմպիական ուղեգիր

Աշխարհի փոխչեմպիոն, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը նվաճել է Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Բանգկոկում ավարտվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը +92 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում մենամարտել է իռլանդացի Մարտին Մաքդոնագի հետ և առավելության հասել 3:2 հաշվով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում