Հայաստանի սամբոյի հավաքականը Սալոնիկում կմասնակցի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը

Հայաստանի սամբոյի  հավաքականը Սալոնիկում կմասնակցի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը

Այսօր Հունաստան է ուղևորվել  11 մարզիկներով համալրված Հայաստանի սամբոյի  հավաքականը, որը կմասնակցի Սալոնիկ քաղաքում հոկտեմբերի 15-17-ը կայանալիք  աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը:

Պատվիրակության  ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Մրցավայր են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը և մրցավար Ազատ Անդրյանը:

Հայտնի են  մեկնարկային գոտեմարտերի օրերը : Հոկտեմբերի 15-ին մրցելույթները կսկսեն պատանիներ Արամ Խաչիկյանը (53կգ), Աշիկ Անդրեյանը (58կգ), Մեսրոպ Նիկոյանը (64կգ), երիտասարդներից՝ Դավիթ Հարությունյանը (+98կգ):

Հաջորդ օրը մրցագորգ կմտնեն պատանիներ Վիլիկ Սահակյանը (71կգ) և երիտասարդներ՝ Դավիթ Հովսեփյանն  (58կգ) ու  Արամ Աղաջանյանը (64կգ):

Պատանիներ Գրիգոր Բեկնազարյանը (98կգ) և երիտասարդներ Նարեկ Ամիրյանը (71կգ), Մամիկոն Ավետիսյանը (79կգ) և Գոռ Հարությունյանը (88կգ) խաղարկվող մրցանակների համար պայքարում կլինեն հոկտեմբերի 17-ին :

Հետևեք մեզ նաև Տելեգրամում