Երևանի մի շարք փողոցներ վաղը փակ կլինեն. պատճառն աշնանային էտն է

Երևանի մի շարք փողոցներ վաղը փակ կլինեն. պատճառն աշնանային էտն է

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ աշնանային էտով պայմանավորված՝ նոյեմբերի 2-ին վաղ առավոտից մայրաքաղաքում փակ և մասնակի փակ կլինեն մի շարք փողոցներ։

Արաբկիր վարչական շրջանում մասնակի փակ կլինեն Օրբելի եւ Հովսեփ Էմին փողոցները։ Կենտրոն վարչական շրջանում մասնակի փակ կլինեն Քրիստափոր-Սարի թաղ 15 հատվածը, ամբողջությամբ փակ՝ Քաջազնունի փողոցը։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մասնակի կփակվի Մինաս Ավետիսյան փողոցը, Էրեբունի վարչական շրջանում՝ Էրեբունի փողոցը։

Աջափնյակ վարչական շրջանում մասնակի փակ կլինի Հալաբյան փողոցը։

Պատճառած անհանգստության համար կազմակերպությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում