Արկ հայտնաբերելու մասին կեղծ ահազանգ էր ստացվել. ԱԻՆ
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 112 հասցեում՝ «Նարեկ» ԲԲԸ-ի տարածքում, հայտնաբերվել է արկանման առարկա։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ աշխատակիցները։ Այդ մասին հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:
Այս ահազանգից հետո տարբեր լրատվականներ վերնագրերում, հղում անելով ԱԻՆ-ին, գրել էին, թե Երևանի Խորենացու փողոցում հայտնաբերվել է արկանման առարկա, ինչը տպավորություն էր ստեղծում, թե արկի հայտնաբերումն արդեն իսկ կայացած փաստ է։
Կարծիքներ