«Հայփոստ»-ի անունից էլի կեղծ ծանրոցի հղումներ են գալիս. Մարտիրոսյան
«Հայփոստ»-ի անունից էլի կեղծ ծանրոցի հղումներ են գալիս։
Այս մասին հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Ցավոք, կրկին մարդիկ ինձ գրում են դրա մասին։ Մարդիկ, որոնք ծանրոց չէին սպասում։ Մարդիկ, որոնք չէին էլ կարդացել, թե ինչ ա գրված, բայց կտտացրել էին հղումը։ Մարդիկ, որոնք արդեն հինգերորդ նման նամակի մասին են ինձ գրում։ Ինչ ասեմ։ Հայփոստ, մի բուռ հող առաքի, լցնեմ գլխիս»,- ասված է գրառման մեջ։
Կարծիքներ