ՄԱԿ-ը ցավում է լրագրող Ժուրավլևի մահվան համար

ՄԱԿ-ը ցավում է լրագրող Ժուրավլևի մահվան համար

ՄԱԿ-ը ափսոսանք է հայտնել ՌԻԱ Նովոստիի ռազմական թղթակից Ռոստիսլավ Ժուրավլևի մահվան մասին՝ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից կասետային զինամթերքի կիրառմամբ Զապորոժյեի շրջանի գնդակոծության հետևանքով։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Մենք ցավում ենք այս պատերազմում ևս մեկ լրագրողի մահվան համար: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, ընկերներին և գործընկերներին», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում