Խաղադաշտ դուրս չենք գալու ոչ-ոքի խաղալու համար. Տարոն Ոսկանյանը` Ռումինիայի դեմ առաջիկա հանդիպման մասին

Խաղադաշտ դուրս չենք գալու ոչ-ոքի խաղալու համար. Տարոն Ոսկանյանը` Ռումինիայի դեմ առաջիկա հանդիպման մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Տարոն Ոսկանյանի կարծիքով Ռումինիան ուժեղ մրցակից է:

«Ռումինիան ուժեղ թիմ ունի: Դեռևս առաջին խաղից գիտենք նրանց ուժը: Փորձելու ենք կենտրոնանալ խաղի վրա և հաղթել: Խաղադաշտ դուրս չենք գալու ոչ-ոքի խաղալու համար: Այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր է` մյուս հանդիպումներում հնարավորությունները պահպանելու համար»,- նախախաղային ասուլիս ընթացքում ասել է Ոսկանյանը:

ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում