Քսենիա Սոբչակը ավտովթարի հետևանքով ուղեղի ցնցում է ստացել․ երկու մարդ մահացել է

Քսենիա Սոբչակը ավտովթարի հետևանքով ուղեղի ցնցում է ստացել․ երկու մարդ մահացել է

Քսենիա Սոբչակը վթարի է ենթարկվել Ադլեր - Կրասնայա Պոլյանա մայրուղու վրա: Հեռուստահաղորդավարուհին ինքն է հաստատել դեպքի մասին տեղեկությունը: Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ վթարի հետևանքով երկու մարդ է մահացել:

Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ի երեկոյան, երբ Mercedes S 500 մակնիշի ավտոմեքենան, որում Սոբչակը նստած էր ուղևորների նստատեղում, վազանցի ժամանակ դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Volkswagen-ին: Գործակալությունը հայտնում է, որ երկրորդ մեքենայում եղել է երեք մարդ՝ մեկը մահացել է տեղում, երկրորդը մահացել է հիվանդանոցում, իսկ երրորդը ծանր վիճակում է:

«Այժմ ես տանն եմ, ունեմ ուղեղի ցնցում և բազմաթիվ վնասվածքներ: Ես սարսափած և ցնցված եմ, որ մարդիկ մահացել են»,- գրել է Սոբչակը Տելեգրամի իր ալիքում: Նրա օգնականը նույնպես ուղեղի ցնցում է ստացել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում