Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել սիրիական բանակի դիրքերին Հոմս նահանգում

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել սիրիական բանակի դիրքերին Հոմս նահանգում

 Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են սիրիական բանակի դիրքերի վրա կենտրոնական Հոմս և Համա նահանգներում։ Այս մասին SANA գործակալությանը հայտնել է Արաբական Հանրապետության զինված ուժերի հրամանատարության աղբյուրը :

«Չորեքշաբթի տեղական ժամանակով 22.40-ին  Իսրայելի նոր ագրեսիվ հարձակումը, հակառակորդն օգտագործել է Լիբանանի հյուսիսային շրջանների օդային տարածքը Սիրիային հարվածելու համար»,- նշել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ հարձակման հետեւանքով միայն նյութական վնաս է պատճառվել, զոհեր եւ վիրավորներ չկան։

Սեպտեմբերի 13-ին Սիրիայի զինված ուժերի հրամանատարության աղբյուրը հայտարարել է , որ Տարտուս նավահանգստային քաղաքի շրջակայքը (Դամասկոսից 220 կմ հեռավորության վրա) ենթարկվել է Իսրայելի հարձակմանը։ Հրթիռային հարձակումը հետ մղելու ժամանակ երկու սիրիացի զինվոր է զոհվել, ևս վեցը վիրավորվել են։ Հարվածները հասցվել են Միջերկրական ծովի օդային տարածքից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում