BRICS-ի արտգործնախարարները նշել են միակողմանի պատժամիջոցների բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա
BRICS-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները նշել են միակողմանի պատժամիջոցների բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ, որը հունիսի 1-ին տարածվել է Քեյփթաունում կայացած հանդիպման արդյունքներով։
«Նախարարներն ընդունել են միջազգային իրավունքը խախտող միակողմանի մոտեցումների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա, ինչպես նաև նշել են, որ իրադրությունն է՛լ ավելի է բարդանում միակողմանի տնտեսական հարկադրական միջոցների պատճառով, ինչպիսիք են պատժամիջոցները, բոյկոտները, էմբարգոները և շրջափակումները», - ասված է տեքստում։
Նախարարական հանդիպումը տեղի է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի և համագործակցության նախարար Նալեդի Պանդորի նախագահությամբ:
Կարծիքներ