Ռուսաստանը դեմ է էներգետիկ համագործակցության քաղաքականացմանը. Զախարովա
Մոսկվան դեմ է եղել և շարունակում է դեմ լինել էներգետիկայի ոլորտում համագործակցության քաղաքականացմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մարտի 24-ին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը մշտապես դեմ է եղել և շարունակում է դեմ լինել փոխշահավետ էներգետիկ համագործակցության քաղաքականացմանը», - ասել է դիվանագետը։
Զախարովան նշել է, որ էներգետիկ շուկաներում ստեղծված իրավիճակը հրահրվել է ԱՄՆ կողմից։ «Մասնագետները դա շատ լավ հասկանում են և հասկանում են, որ ռուսական էներգակիրների մերժումը կխախտի գլոբալ էներգետիկ համակարգերը և կվնասի սահմանափակումների նախաձեռնողներին ու սպառողներին»,- հավելել է նա։
Կարծիքներ