Փաշինյանն ընդգծում է Մակրոնի դերակատարումը տարածաշրջանում կայունության հաստատման հարցում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բացառիկ դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում: Փաշինյանն այս մասին խոսեց ԱԺ ամբիոնից՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ:
«Մենք հիմա տնտեսական կապերը ամրացնելու ուղղությամբ ենք աշխատում: Միևնույն ժամանակ, նախագահ Մակրոնը՝ որպես ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահող երկրի ղեկավար, լրջագույն ջանքեր է գործադրում մեր տարածաշրջանում կայունության հաստատման համար, և մենք նաև այս հարցում նրա հետ գտնվում ենք սերտ գործակցության մեջ»,- ընդգծեց Փաշինյանը:
Կարծիքներ