Հայկական Zangi-ն Հարավային Ամերիկայի տարածաշրջանում մեսենջերների շարքում 4-րդ տեղում է
Տեքստային հաղորդագրությունների, բարձր որակի տեսազանգերի և աուդիոզանգերի հնարավորություն ունեցող հայկական Zangi հավելվածը Հարավային Ամերիկայի տարածաշրջանում առաջ է անցել Signal-ից և Viber-ից:
Այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է Zangi-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը։
«Zangi-ն ամբողջ Հարավային Ամերիկայում՝ Մեքսիկայից մինչև Արգենտինա, մեսենջերների մեջ դուրս է եկել 4-րդ տեղը։ Whatsapp, Telegram, Messenger, Zangi։ Այս ռեգիոնում մենք արդեն առաջ ենք անցել Signal-ից և Viber-ից։
Մենք աճում ենք նաև Հյուսիսային Ամերիկայում, արաբական աշխարհում և Ասիական տարածաշրջանում»,- գրել է նա։
Հավելվածը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերում։
Կարծիքներ