Չելսին ցանկանում է գնել նոր դարպասապահի, անկախ նրանից՝ կմնա Կեպան, թե ոչ

Չելսին ցանկանում է գնել նոր դարպասապահի, անկախ նրանից՝ կմնա Կեպան, թե ոչ

«Չելսին» ցանկանում է ակտիվանալ տրանսֆերային շուկայում նոր դարպասապահ գնելու համար։

Լոնդոնյան ակումբը ցանկանում է գնել նոր դարպասապահի, անկախ նրանից, թե կմնա թիմում Կեպա Արիսաբալագան, թե ոչ։ Այս մասին գրում է The Telegraph-ը։

Ակումբի տեխնիկական տնօրեն Պետր Չեխը 2 սցենար է նախատեսում։ Դրանցից մեկով Կեպան կմնա թիմում ու նոր դարպասապահը նրա հետ միասին կպայքարի մեկնարկային կազմում տեղի համար։ Մյուս սցենարով Կեպան հեռանալու է վարձակալությամբ, իսկ նոր դարպասապահը զբաղեցնելու է տեղը թիմի մեկնարկային կազմում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում