Facebook-ը կսկսի նախազգուշացնել որոշ օգտատերերի, որ նրանք կարող են տեսնել «ծայրահեղական կոնտենտ»
Facebook Inc-ը սկսելու է նախազգուշացնել որոշ օգտատերերի այն մասին, որ նրանք կարող են տեսնել «ծայրահեղական կոնտենտ»։
Թվիթերում հրապարակված սքրինշոթերում երեւում է ծանուցում հարցով. «Դուք մտահոգ եք, որ ձեր ծանոթներից ինչ-որ մեկը դառնում է ծայրահեղակա՞ն», եւ մեկ ծանուցում՝ նախազգուշացմամբ, որ օգտատերը «գուցե, վերջերս ենթարկվել է վնասաբեր ծայրահեղական կոնտենտի ազդեցությանը»։ Երկու ծանուցումն էլ պարունակել են հղումներ «աջակցություն ստանալու» համար։
Facebook-ը հայտարարել է, որ ոչ մեծ թեստը, որն անցկացվում է միայն նրա հիմնական պլատֆորմում, գործարկվել է Միացյալ Նահանգներում որպես սոցցանցում արմատականացման կանխմանն ուղղված գլոբալ մոտեցման պիլոտային նախագիծ։
«Այդ թեստը մեր ավելի լայն աշխատանքի մի մասն է՝ գնահատելու համար Facebook-ում այն մարդկանց ռեսուրսների տրամադրման եւ աջակցության միջոցները, որոնք կարող էին փոխգործակցել ծայրահեղական կոնտենտի հետ կամ ենթարկվել դրա ազդեցությանը, կամ էլ կարող են իմանալ մեկին, ով ենթարկվում է ռիսկի»,- ասել է Facebook-ի ներկայացուցիչը։ «Մենք համագործակցում ենք ոչ կառավարական կազմակերպությունների եւ ոլորտի ակադեմիական փորձագետների հետ եւ հույս ունենք, որ ապագայում կիսվելու բան կունենանք»։
Կարծիքներ