ԱԻ նախարարությանը քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վտանգներին արձագանքման սարքավորումներ են նվիրաբերվել
ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունն Արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերել է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վտանգներին արձագանքման սարքավորումներ, ընդհանուր առմամբ ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Արարողությունն անցկացվել է Լուսակերտի ուսումնական կենտրոնում, որին մասնակցել են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և տնօրենի տեղակալները, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ գնդապետ Գրեգորի Փայփսը, Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ-գեներալ, գեներալ-մայոր Դեվիդ Վեյշարը, գործակալությունից և Արտակարգ իրավիճակների նախարարությունից այլ պաշտոնյաներ։
Կարծիքներ