Նյու Յորքում կբացվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանը

Նյու Յորքում կբացվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանը

Երեքշաբթի օրը Նյու Յորքում կբացվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 78-րդ նստաշրջանը։ Նստաշրջանի օրակարգը, որն ավանդաբար կտևի մեկ տարի, ներառում է միջազգային խոշոր խնդիրներ և հակամարտություններ, կլիմայի փոփոխության, կայուն զարգացման, զարգացող երկրների պարտքի խնդրի հաղթահարման հարցեր։

Գլխավոր ասամբլեայի գլխավոր իրադարձությունը կլինի բարձր մակարդակի շաբաթը, որը կանցկացվի սեպտեմբերի 19-25-ը։ Այն համախմբելու է երկրների ղեկավարներին և արտաքին գործերի նախարարներին ամբողջ աշխարհից՝ ներկայացնելու միջազգային իրավիճակի իրենց տեսլականը և նախանշելու գլոբալ մարտահրավերների դեմ պայքարի ուղղությունները: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում