«Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» խաղն ավարտվեց ոչ-ոքի

«Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» խաղն ավարտվեց ոչ-ոքի

Անգլիայի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անգլիայի գործող չեմպիոնները` «Լիվերպուլի» ֆուտբոլիստները մեկնարկից 13 րոպե անց բացեցին խաղի հաշիվը: 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Մուհամեդ Սալահը: Սակայն «քաղաքայինները» 31-րդ րոպեին վերականգնեցին հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Գաբրիել Ժեզուսը: Երկրորդ կեսում դարպասի գրավում չարձանագրվեց. «Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ»` 1:1:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում