Տղամարդը կալանավորվել է կնոջն աշխատանքային շահագործման ենթարկելու մեղադրանքով. ՔԿ
Եվրամիությունը պետք է համագործակցի Չինաստանի հետ, որն առաջիկա տարիներին կդառնա աշխարհի ամենամեծ տնտեսությունը, ասել է Եվրահանձնաժողովի տնտեսական հարցերով գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը:
«Չինաստանն այժմ մեծությամբ երկրորդ տնտեսությունն է, բայց մի քանի տարի անց կդառնա աշխարհի ամենախոշորը: Հասկանալի է, որ մենք պետք է համագործակցենք Չինաստանի հետ»,- նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ Եվրահանձնաժողովի ներկայացուցչի՝ Եվրամիությանը մտահոգող ամենակարևոր հարցերից մեկն առևտրի ոլորտում ԵՄ-ի և Չինաստանի համար խաղի հավասար կանոնների ապահովումն է:
Արևմուտքը չի թաքցնում, որ անհանգստացած է Մոսկվայի ու Պեկինի մերձեցմամբ, որը տնտեսականից բացի ունի նաև քաղաքական հիմքեր: Չինաստանը հայտարարել է, որ աջակցելու է Ռուսաստանին՝ արևմտյան պատժամիջոցների ֆոնին:
Կարծիքներ