Փրկարարներն օգնության են հասել անտառում մոլորված աշակերտներին և նրանց ուղեկցողներին

Փրկարարներն օգնության են հասել անտառում մոլորված աշակերտներին և նրանց ուղեկցողներին

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 8-ին, ժամը 13։08-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գետահովիտ գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտուն հարակից անտառում ուսուցչուհին իր աշակերտների և մեկ ծնողի հետ մոլորվել են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ պարզվել է՝ քաղաքացիները մոլորվել են Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտուն հարակից անտառում:

Փրկարարները մոլորված 19 քաղաքացու հայտնաբերել և ուղեկցել  են Ենոքավան գյուղ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում