Սիլիկյան թաղամասում քանդվում է 21 ապօրինի շինություն
Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում քանդվում են առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների 21 շինություն:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ հավելելով, որ նշված բոլոր շինություններն ապօրինի են և կառուցվել են վերջին ամիսների ընթացքում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա:
Կարծիքներ