ԱՀԿ տնօրենը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ պատվաստվել է COVID-19-ի դեմ։
«Այսօր եկել է իմ հերթը պատվաստվելու COVID-19-ի դեմ Ժնևի համալսարանական կլինիկայում։ Պատվաստանյութերը կյանքեր են փրկում։ Շատ կարևոր է դրանք հնարավորիս շուտ բոլոր երկրներ հասցնելը»,-գրել է նա իր թվիթերյան էջում։
Նա պատվաստման կոչ է արել այն երկրների բնակիչներին, որտեղ պատվաստանյութերը հասանելի են։ ԱՀԿ ղեկավարը չի հստակեցրել, թե հակակորոնավիրուսային որ պատվաստանյութն է ընտրել։
Կարծիքներ