Տիխանովսկայայի տեսաուղերձներն արվել են ճնշումների ներքո (տեսանյութ)

Տիխանովսկայայի տեսաուղերձներն արվել են ճնշումների ներքո (տեսանյութ)

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, ով լքել է երկիրը և այժմ գտնվում է Լիտվայում, այսօր հրապարակված երկու տեսաուղերձներում ելույթ է ունեցել իշխանության կողմից արված ճնշումների ներքո: Այդ մասին հայտարարել են նրա կողմնակիցները:

Հիշեցնենք, որ երկրից նրա հեռանալուց հետո համացանցում հայտնվեցին երկու տեսաուղերձներ, որտեղ նախագահի ընդդիմադիր թեկնածուն բողոքի ցույցերի մասնակիցներին կոչ էր անում համակերպվել ընտրությունների արդյունքների հետ և դուրս չգալ փողոցներ: Նախ ՝ Տիխանովսկայան «Երկիր կյանքի համար» անվանումով YouTube-այն ալիքով էր տեսաուղերձ է հրապարակել, որտեղ նա խոսել է իր հեռանալու պատճառների մասին: Ըստ Տիխանովսկայայի՝ դա «ինքնուրույն որոշում էր», ինչպես նաև նա նշել է, որ «երեխաները ամենակարևոր բանն են մեր կյանքում»: Ավելի ուշ, իշխանական «Դեղին սալորներ» տելեգրամյան ալիքով հրապարակվեց Տիխանովսկայայի մեկ այլ կոչ, որտեղ նա թղթի մի կտորից կարդում էր մի տեքստ, որում նա երկրի բնակիչներին կոչ էր անում «դուրս չգալ փողոցներ» և «վտանգի չենթարկել իրենց կյանքը»: Երկրորդ տեսանյութի հրապարակումից հետո շատերը նկատեցին, որ ըստ երևույթին, այն ձայնագրվել է Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինայի գրասենյակում, որտեղ նախօրեին ժամանել էր Տիխանովսկայան՝ ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար և նա մի քանի ժամ բռնի կերպով պահվել էր միայնակ՝ անվտանգության աշխատակիցների հետ: Բազմոցը, որի վրա նստած էր Տիխանովսկայան, շատ նման է Երմոշինայի գրասենյակի բազմոցին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում