Altibox Norway Chess․ 6-րդ տուրի արդյունքները
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող Altibox Norway Chess մրցաշարի երկրորդ շրջանի առաջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մրցեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ սպիտակ ֆիգուրներով պարտություն կրեց 38 քայլում։
Լեւոն Արոնյանը 19 հնարավորից վաստակել է 11 միավոր եւ ընթանում է երրորդ տեղում։ Միանձնյա առաջատարն իրանցի Ալիռեզա Ֆիրուջան, որը հաղթել է նորվեգացի Արյան Տարիին եւ վաստակել է 13 միավոր։
Նրանից 1 միավոր է հետ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը։
Մրցաշարին մասնակցում է 6 շախմատիստ։ 7-րդ տուրում Արոնյանը կխաղա Ֆիրուջայի հետ։
Altibox Norway Chess-ն անցկացվում է 2 շրջանով։ Դասական պարտիայում հաղթանակի համար տրվում է 3 միավոր։ Եթե դասական պարտիայում գրանցվում է ոչ ոքի, նշանակվում է «արմագեդոն» պարտիա, որում հաղթողին տրվում է 1,5 միավոր, պարտվողին՝ 1 միավոր։ Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 16-ին։
Կարծիքներ