Հայկ Մարությանի և Մանե Թանդիլյանի քարոզչական «գործիք» Արթուր Չախոյանը Ռուսաստանի քաղաքացի է, Հայաստան է ուղարկվել պրոռուսական ուժերին քարոզարշավի ժամանակ օգնելու համար
Վերջին շրջանում համացանցում բավականին ակտիվ է Արթուր Չախոյան անուն-ազգանունով մի երիտասարդ։ Նա դեռ չչորացած ցեմենտով «բորդյուրներ» է պոկում, չհարթեցված ասֆալտը փորձում ձեռքերով քերել, ամեն ինչ անում է, որ վատ լույսի տակ ներկայացնի քաղաքապետարանի աշխատանքը։ Հաճախ ցանկությունն այնքան մեծ է լինում, որ Արթուրը հայտնվում է ծիծաղելի վիճակներում։ Օրինակ՝ մի առավոտ Արթուրը սրտաճմլիկ դեմքով պատմում էր, որ սայլակով անձանց համար նախատեսված վերելակը փչացել է։
Քաղաքապետարանը հրապարակեց տեսանյութ, թե ինչպես է դրա նախորդ գիշերը մի անհայտ երիտասարդ ակնհայտորեն վնասում վերելակը։ Թե ինչպե՞ս դրանից ընդամենը ժամեր անց այնտեղ հայտնվեց Արթուրը, ինչպե՞ս իմացավ՝ շարունակում է հարցական մնալ։ Նա նաև փորձում էր սևացնել ՔՊ-ի կողմից անցկացվող քարոզարշավը։ Նրա այդ բովանդակությամբ տեսանյութերով կիսվել էր անգամ Հայկ Մարությանը։
Եվ ահա Civic.am-ը փոքրիկ հետաքննություն անցկացրեց՝ պարզելու համար, թե ո՞վ է վերջապես այս նորահայտ ակտիվիստ-բլոգերը, որ ունի անձնական օպերատոր և սերտ կապեր՝ վերջերս Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) թևի տակ անցած «Հեղափոխության պահապանների» հետ։ Պարզվում է՝ Արթուր Չախոյանը Ռուսաստանի քաղաքացի է։ Նրան Հայաստան գործուղել են ընտրություններից ամիսներ առաջ, որպեսզի աջակցություն ցուցաբերի մասնակցող պրոռուսական ուժերին՝ Հայկ Մարությանին և Մանե Թանդիլյանին։ Չկարողացանք պարզել, թե Ռուսաստանում ինչո՞վ է զբաղվել Արթուր Չախոյանը, ո՞ր կառույցների հետ է համագործակցում և կոնկրետ որի՞ կողմից է գործուղված։ Բայց խոստանում ենք շարունակել մեր հետաքննությունը։ Իսկ այս ընթացքում Հայկ Մարությանի հերթական տեսանյութն է հրապարակել, որտեղ ևս պնդում է, որ ո՛չ Ռուսաստանի գործակալ է, ո՛չ Արևմուտքի։
Կարծիքներ